Քրիստոսի Հարության զատկական սուրբ Պատարագին մասնակցող նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը կանգնած էր հայոց «վսեմաշուք» իսթեբլիշմենտի կողքին, Պատարագի ավարտին Մայր տաճարից դուրս է եկել ոչ թե իշխանության, այլ «մի ոտ հետ»` ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի հետ: Երբ դռնից դուրս են եկել, բակում հավաքված ժողովուրդը, տեսնելով նրան, սկսել է ծափահարել, ինչն էլ առաջացրել է դիվանագետների մեղմ ժպիտը. վերջիններս հասկացել են, թե ինչու է ժողովուրդը ծափահարում:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ